
Ոստիկանության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Սիսիանի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` խուզարկություն կատարելու մասին որոշմամբ՝ հունիսի 22-ին, ժամը 09.00-ին, 1937 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ի տանը և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ` խոհանոցի բազմոցի միջից հայտնաբերվել և առգրավվել է գործարանային արտադրության “Ս ՏPԼ-01” տիպի ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն: