Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

Երեկ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բացվեց 2014թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, մարտի ժամանակ ծանր վիրավորված եւ օգոստոսի 2-ին հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար: Այդ օրը Սարգիսն իր խրամատում զոհվեց հերոսի մահով:

 

 

 
ՀԱՐՑ. Սովորում եմ ագրարային համալսարանի 2-րդ կուրսում, տնտեսագիտության ֆակուլտետում: Ցանկանում եմ ուսանողական վարկ վերցնել՝ 500.000 դրամի չափով: Կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ պայմանների դեպքում եւ ի՞նչ տոկոսագումարով վարկ ինձ կտրամադրվի:

Արթուր Պետրոսյան (19 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր կամ Ձեր ծնողների եւ (կամ այլ երաշխավորների) դրական վարկային պատմությունների առկայության դեպքում հնարավոր է վարկավորել՝
ա. Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից ծրագրով՝ առավելագույնը 450.000 ՀՀ դրամ՝ 12% տարեկան տոկոսադրույքով, որից 2-3% սուբսիդավորում է ծրագիրը՝ կախված ուսանողի առաջադիմության ցուցանիշից՝ առավելագույնը 120 ամիս մարման ժամկետով, որի դեպքում մինչեւ ուսման ավարտը կարելի է մարել միայն տոկոսագումարները:
Ուսման ավարտից հետո սկսվում է նաեւ վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների մարումը միասին:
բ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Էքսպրեսս ուսանողական վարկով՝ առավելագույնը 500.000 ՀՀ դրամ 18% – 21% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույնը 18 ամիս մարման ժամկետով, որի դեպքում ամսական վճարվում են մայր գումար եւ տոկոսներ միասին: Առկա եւ նաեւ միանվագ՝ 2.000 ՀՀ դրամ միջնորդավճար:
գ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Իմ Ապագան» ուսանողական վարկատեսակով՝ առավելագույնը՝ 4.000.000 ՀՀ դրամի չափով: Վարկը հաստատվում է ուսման ողջ ժամանակահատվածի համար:
Այն տրվում է փուլային եղանակով՝ յուրաքանչյուր կիսամյակ ուսումնական հաստատությունից հաշիվ-ապրանքագրի ներկայացման հիման վրա փոխանցում կատարելու միջոցով, տարեկան 22 տոկոսադրույքով, ուսման վճարի առավելագույնը 80% չափով, առկա է 2.000 ՀՀ դրամ միջնորդավճար յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման ժամանակ:
Բոլոր ներկայացված վարկատեսակների գծով հաճախորդին տրվում է վարկի մարման ժամանակացույց, որտեղ ներկայացված են վարկի եւ տոկոսագումարների մարման ամսաթվերը: Մինչեւ վարկերի տրամադրման մասին որոշման կայացումը, բանկը պարզում է հաճախորդի վարկունակությունը եւ վարկային պատմությունը:

Կոնվերս Բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ վարկը տրամադրելիս բանկը հաշվի է առնում անձի վճարունակությունը, այնուհետեւ՝ տրամադրում վարկ: Ցավալի է, որ մարդիկ ստիպված են վարկ վերցնել՝ ուսման համար: Իսկ իրականում կրթությունն այն ոլորտն է, որն ամենից շատ է զգում պետության աջակցության կարիքը, պետությունն էլ որակյալ մասնագետների կարիք ունի:

 

 

 
ՀԱՐՑ. Հայրս ամսական ստանում էր 40.000 դրամ կենսաթոշակ: Նրա մահից հետո մահացածի մեկ տարվա համար սահմանված կենսաթոշակի չափը 200.000 դրամ էր: Սակայն, ըստ մեր հաշվարկի, այն պետք է 400.000 դրամ կազմեր: Խնդրում եմ՝ պարզաբանեք՝ ինչպե՞ս եւ օրենքի ո՞ր հոդվածով է կարգավորվում այս խնդիրը, եւ իրականում որքա՞ն պետք է կազմեր այս գումարը՝ նշված կենսաթոշակի չափով:

Ալբերտ Հովսեփյան (68 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենuաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաuտ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է ՀՀ-ում կամ կենսաթոշակառուն մահացել է ՀՀ-ում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերն անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն` թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ Կառավարությունը:
ՀՀ Կառավարության՝ 2010 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ 2011 թ. հունվարի 1-ից թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ:
Ելնելով վերոգրյալից` թաղման նպաստի չափը 200.000 դրամ է, անկախ կենսաթոշակի չափից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ անկախ կենսաթոշակի չափից՝ պետությունը բոլորի համար սահմանում է միեւնույն դրամական օգնությունը, այսինքն՝ 200.000 դրամ: Սակայն բոլորին էլ պարզ է, որ իրականում հուղարկավորության ծախսերը գերազանցում են պետության կողմից հատկացվող գումարի չափը, եւ մարդիկ ստիպված նույնիսկ պարտք են վերցնում՝ հուղարկավորությունն իրականացնելու համար:




Լրահոս