ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն պատրաստվում է այսօր դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Նման որոշում է կայացվել երեկ՝ խորհրդարանական խմբակցության նիստում, այնուհետեւ՝ կուսակցության քաղխորհրդում կատարված քննարկումների արդյունքում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ՝ ամբողջ օրը, Սերժ Սարգսյանի թիմակիցները տարբեր խողովակներով փորձել են համոզել Ծառուկյանին կողմ քվեարկել: Իսկ որպես հիմնական փաստարկ՝ ՀՀԿ-ից բերվել է հետեւյալը. «Սա մեր երկիրն է, պատվի հարց է, եւ դրսին պետք է ցույց տանք, որ ծրագիրը շատ ձայն է ստացել»: Սակայն Ծառուկյանն անդրդվելի է մնացել: Ավելին, նա կուսակիցներին ասել է, որ բոլորն անխտիր պետք է մասնակցեն կառավարության ծրագրի քննարկմանը, ըստ ոլորտների սուր հարցեր տան, իսկ վերջում էլ «դեմ» քվեարկեն: Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ Ծառուկյանն անձամբ բոյկոտելու է քվեարկությունը:




Լրահոս