Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու եւս 4 փոխնախարարի պաշտոն. ՕԵԿ-ին են տրամադրել առողջապահության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության եւ կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի՝ Նելսոն Զուրոյանի եւ Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են ԱԺ պատգամավորի մանդատից՝ խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ականները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: Նկատենք, որ կառավարության ՕԵԿ-ական անդամները, գրեթե առանց բացառությունների, բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն. նրանք ընդամենը ձեւականորեն են այդ կուսակցության անդամ, իսկ իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մարդիկ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ