«ՍՈՒՏ ԽԱԲԱՐՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաստի աղբյուրները փաստում են, որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի  եւ  ԱԺ  նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում: Ըստ լուրերի՝ նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար: Ավելին, Դարբինյանը  անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետեւանքով նրանց հարաբերությունները քաղաքական հակասություններից տեղափոխվել են անձնական դաշտ:
«Ժողովուրդ»-ի հարցը, թե ինչով է պայմանավորված Դարբինյան-Դալլաքյան լարվածությունը, Վանաձորի քաղաքապետին զարմացրեց. «Ա՜յ քեզ նորություն, ո՞ւմ է պետք ինտրիգ ստեղծել: Ես ոչ մեկի հետ էլ վատ հարաբերության մեջ չեմ: Ով սուտ խաբարներ է տարածում, նրանց էլ հարցրե՛ք»: Այնուհետեւ հերքեց այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը խոչընդոտել է Դալլաքյանի «ընտրական գործողություններին»:




Լրահոս