ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում տարօրինակ է համարել, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: «Ժողովուրդ»-ը փորձեց Հակոբյանի որակումների առթիվ մեկնաբանություն ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, որն ասաց. «Պատրաստ չեմ որեւէ հարցի պատասխանել: Հանդիպման եմ: Վաղը Ազգային Ժողովում կպատասխանեմ»: Թե ում հետ էր պարոն Օսկանյանը հանդիպման, եւ ինչ պիտի փոխվեր այդ զրույցից հետո, առայժմ չհաջողվեց պարզել:




Լրահոս