«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ իր որդեգրած «եւ-եւ»-ի քաղաքականությունը հնարավոր է, եւ այդ ուղղությամբ կրկին քայլեր են արվում:
Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն ավարտեց իր անդամակցության գործընթացը եւ դարձավ ԵՏՄ անդամ, ու մինչ Մոսկվայում Սերժ Սարգսյանն իր ելույթով շնորհակալություն էր հայտնում մեզ ԵՏՄ ընդունելու համար, գրեթե միաժամանակ այստեղ՝ Հայաստանում, իշխանական պատկան այրերն «ավետեցին» նաեւ, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում եւ չի սահմանափակվում այդ կազմակերպության կանոններով:
Մոտ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը, ըստ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի, ներառելու է նախկինի տնտեսական այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, իսկ դրան զուգահեռ էլ` բանակցվելու է համաձայնագրի քաղաքական մասը:
2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի Հայաստանի եւ Եվրամիության պաշտոնյաներն անդրադառնում էին նոր համաձայնագրին, որը մեր առջեւ դրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսում կայացած Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մասնավորապես Հայաստանը Եվրամիությանը կոչ էր անում ստորագրել համաձայնագրի քաղաքական մասն առանձին, ինչը Բրյուսելը մերժում էր` ասելով, որ չեն կարող տարանջատել տնտեսական ու քաղաքական բաժինները, որովհետեւ համաձայնագիրը մեկ ընդհանուր փաթեթ է:
Եվրամիությունը հայտարարում էր, որ սպասում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որպեսզի հասկանան, թե ինչի շուրջ կարող են ասոցացվել:
Սակայն բոլորովին վերջերս Եվրամիության հետ առեւտրային համագործակցությունը շարունակելու, խորացնելու մասին արդեն սկսեցին խոսել նույն եվրոպացի գործընկերները, կոնկրետ՝ Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: