ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՍԱՄԲ ՎՐԻՊԵԼ Է
Արարատի մարզի Այգեստան գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել. 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանն իր որսորդական անօրինական հրացանով սպանելու մտադրությամբ իր տան խորդանոցում կրակել է իր համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Սակայն Հ. Գրիգորյանի արձակած առաջին կրակոցը չի հասել նշանակետին, իսկ երկրորդը դիպել է Մամիկոն Մանուկյանի սեռական օրգաններին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 86-ամյա Հ. Գրիգորյանը ձերբակալվել է:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ, ուշ երեկոյան, ԱԺ-ում իրենց վստահելի մարդկանցից մեկի աշխատասենյակում են հավաքվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը, անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն ու էլի մի քանի հոգի: Խոսքը Նիկոյանի կադրերի մասին է, որոնք վերջերս պարբերաբար փորձում են թիկունքից հարվածներ հասցնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վիժեցնել նրա ծրագրերը: Ենթադրվում է, որ ուշ երեկոյան նրանք հավաքվել են՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելք գտնելու տարբերակները: Չի բացառվում, որ առաջիկայում Աբրահամյանին ոմանք նոր անակնկալներ մատուցեն: Առավել եւս, որ հնարավոր է՝ առաջիկայում Վ. Խաչատրյանն ազատվի աշխատանքից:

ԱՐԴԱՐ ՔՐՏԻՆՔՈՎ
Օրեր առաջ լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի վերաբերյալ տեղեկություններ էին հրապարակվել, որտեղ խոսվում է նրա՝ Ամերիկայում գտնվող առանձնատան մասին: Այդ կապակցությամբ Վ. Օսկանյան facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ ոչ միայն հերքել է այդ տեղեկությունները, այլեւ ասել, որ այդ տունը գնել է ոչ թե 1996թ.-ին, այլ 1988թ.-ին, եւ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով: Իսկ հարցին, թե ինչ փողերով է նա գնել այդ առանձնատունը, Օսկանյանը պատասխանել է, որ իր ընտանիքն արդեն երրորդ սերունդն է՝ զբաղվում է ոսկերչությամբ, ու հենց այդ բիզնեսն է, որ նրան թույլ է տվել այդպիսի թանկարժեք տուն գնել: Օսկանյանը նաեւ նշել է, որ 1991-ին այդպիսի շքեղ կյանքը թողել ու ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, որովհետեւ հավատացել է գաղափարին, ունեցել է նպատակ ու երազ, եւ այսօր, հակառակ տեղի ունեցածին, նրա մոտ ոչ մի բան չի փոխվել։

«ՇՇԿՌԵՑՆՈՂ» ՆԻՍՏ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այս նստաշրջանի անդրանիկ եւ արտահերթ նիստի ողջ ընթացքում այդ հանձնաժողովի «վետերան-նախագահ» ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եւ նորեկ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի միջեւ կայուն լարված վիճակ էր, որը նույնիսկ այսպիսի աստիճանների է հասել.
Վ. Այվազյան. «Շշկռցնում ես, պարո՛ն Բագրատյան»:
Հրանտ Բագրատյան. «Հիմա «դու»-ո՞վ ենք խոսում, Վարդա՛ն»:
Վարդան Այվազյան. «Լավ, Դուք»:
Հրանտ Բագրատյան. «Ի՜ի՜ »:




Լրահոս