Երևանի ավագանիում ԲՀԿ-ն կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ-ում կոշտ ընդդիմադիր կեցվածքին, Երևանի ավագանիում ԲՀԿ ֆրակցիան կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ:

ԲՀԿ խմբակցությունը «Բարև, Երևան» ֆրակցիայի հետ հազվադեպ է միասնական մոտեցում ունենում: Սովորաբար ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկում, «Բարև, Երևանը»՝ դեմ:

ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չէ, գիտեք, մոտեցումներն են տարբեր, յուրաքանչյուրս քաղաքական տարբեր ուժեր ենք ներկայացնում, մի մոռացեք, որ սա քաղաքական մարմին է ի վերջո, և այս քաղաքական մոտեցումների հարցում տարբեր դիրքորոշումներ հնարավոր է լինեն, այսպես ընդգծված պրինցիպներ՝ որ մենք դեմ ենք և այլն, չկա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս