Ավտովթար՝ Սեբաստիա փողոցում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ժամը 04.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (առկա է գազի արտահոսք), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև` իրականացրել հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության վերջանալը:




Լրահոս