Հունիսի 18-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի մի ջրատարում նորածնի դիակ են գտել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը պատմեց. «Արազից ջուրը որ գալիս է, 42 կմ-ն անցնում է 19 համայնքներով: Ջուր անելու ժամանակ գյուղացիները պարկի միջից մի նորածին են հայտնաբերել: Նույնիսկ պորտալարը կտրված չի եղել: Ես անմիջապես կանչեցի իրավապահ մարմիններին: Նրանք էլ դիակը վերցրին ու տարան: Ուրիշ ավելացնելու ոչինչ չունեմ: Այդ երեխան մեր գյուղի երեխա չէ: Շատ հնարավոր է, որ թուրքի երեխա լինի»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի ոստիկանության քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ԴԻ ԵՆ ԳՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ