Ռուսաստանյան մայրաքաղաքից գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում՝ հերթական ադրբեջանական բանդայի վնասազերծման մասին: Այս անգամ դրանցից մեկի անդամների ձերբակալման համար անհրաժեշտ է եղել կիրառել ուժային միջոցներ:
Ռուսաստանի ՆԳՆ քրեական վարչության աշխատակիցները՝ «ՍՕԲՐ» հատուկ նշանակության կենտրոնի ուժային աջակցությամբ, ձերբակալել են վիճակախաղի ակումբի վրա հարձակման մեջ կասկածվող 21-26 տարեկան վեց ադրբեջանցու. տեղեկացնում է 360tv.ru-ն:
Վիճակախաղի ակումբում տագնապի ազդանշանի միացման մասին տեղեկությունը ստացվել էր դեկտեմբերի 18-ին:
Ակումբի ղեկավարության խոսքով տարածք են մտել երեք անհայտ անձինք, և աշխատակիցներին սպառնալով՝ դանակների և ատրճանակների նման իրերով հափշտակել երկու չհրկիզվող պահարան, որոնց մեջ են գտնվել ակումբի փաստաթղթերը և 120 հազար ռուբլի:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործները ձերբակալվել են: