Ուկրաինացիներն արդեն իրենց պատգամավորների վրա նռնակներ են նետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձը նռնակ է նետել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների վրա, որոնք կանգնած են եղել Կիևի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ. տեղեկացնում են ուրկաինական լրատվամիջոցները:

«Երիտասարդն Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների վրա պայթուցիկ է նետել: Այժմ քրեագետ-փորձագետները պարզում են՝ դա РГД-5 նռնակ է եղել, թե՝ լուսաաղմկային նռնակ», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միջադեպից հետո հանցագործը վազել է Կրեպոստնոյ նրբանցքի ուղղությամբ, որտեղ ևս մեկ նռնակ է նետել իրեն հետապնդող ոստիկանների վրա: Իրավապահներից մեկը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հարձակվողի անձը դեռ չի պարզվել:




Լրահոս