Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են այս տարվա մայիսի 29-ին կնքված ԵՏՄ մասին պայմանագրով, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազայով: