Հավաքական մարզելու համար դեռ վաղ է. Ժոզե Մոուիրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ 2008 թվականին մոտ է եղել Անգլիայի հավաքականը գլխավորելուն, սակայն նրա կինը հակառակում է համոզել նրան։

«Մատիլդան ասաց, որ հավաքականում ինձ համար չափազանց ձանձրալի կլինի։ Նա ճիշտ էր. հավանաբար, հավաքականի հետ աշխատելու համար դեռ վաղ է։ Ես սիրում եմ ամենօրյա աշխատանքն ակումբում, ռիթմը, ճնշումը, մարզումները, ճանապարհորդությունը, խաղերը…

Այն ժամանակ Անգլիայի հավաքականը պետք է Ֆրանսիայի հետ մրցեր Փարիզում, և ես արդեն սկsել էի մտածել՝ ինչ անեմ, ում հրավիրեմ հավաքական, ինչպես խաղամ… Եվ հանկարծ Մատիլդան ասաց. «Իսկ ե՞րբ է կայանալու այդ խաղը։ Երկո՞ւ ամսից։ Եվ ի՞նչ ես պատրաստվում անել այս երկու ամիսների ընթացքում։ Դա քո համար չէ։ Միգուցե մոտ 20 տարի անց արժե փորձել»,– պատմել է պորտուգալացի մասնագետը։




Լրահոս