Վրաստանի նախագահին Մոսկվա են հրավիրել, բայց հայրանունը սխալ են գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավիրել են Մոսկվա՝ 2015թ. մայիսին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյա տոնակատարության կապակցությամբ:

Հրավերը ստացվել է դեռևս 2014թ. հուլիսին: Ինչպես տեղեկացրել են Վրաստանի արտգործնախարարությունից, այն ստացվել էր Շվեյցարիայի դեսպանության միջոցով, սակայն փաստաթղթում սխալ էր տեղ գտել, ինչի պատճառով այն հետ էր ուղարկվել՝ ուղղում կատարելու նպատակով՝ կրկին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:

Հրավերի մեջ սխալ է գրված եղել նախագահի հայրանունը:

Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երկրորդ անգամ հրավեր չեն ստացել. հայտնում է Грузия olline-ը:




Լրահոս