ՀՀ տարածաքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք վարչություններ իրար կմիանան: Որոշման նախագծերն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախարար Արմեն Երիցյանը: Նա նշեց, որ սա հետապդնում է աշխատանքի օպերատիվության բարձրացման նպատակ, և ֆինանսական աջակցության կարիք չկա:
Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կմիաձուլվեն և կվերակազմակերպվեն նոր նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Կմիավորվեն նաև նախարարությունների իրավաբանական վարչությունները:
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը նաև կադրային փոփոխություններ էր կատարել: