Հիմա էլ դրամի պակաս է զգացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկը հաստատում է, որ Հայաստանի բանկային համակարգում վերջին օրերին դրամի պակաս եղել է:

Խնդիրն այն է, որ բոլոր պետական և մասնավոր կազմակերպություններն այս օրերին զանգվածաբար աշխատավարձ են բաժանում, և բոլոր բանկոմատների մոտ գումար ստացող քաղաքացիների մեծ հերթեր են կուտակվել: Մարդիկ էլ գումարներն ամբողջությամբ են հանում՝ նախատոնական առևտուր կատարելու համար:

Կենտրոնական բանկից Armlur.am-ին հավաստիացրին, որ խնդիրը կարգավորված է:

Նկատենք, որ բանկերում դրամի պակասը կարող է դրականորեն ազդել փոխարժեքի վրա՝ զսպելով դոլարի արժևորումը:




Լրահոս