Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց հավանություն տալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին կից արձանագրությանը:
Ըստ այս որոշման՝ Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձի: