Ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ, եթե նավթի գինը շարունակի անկում ապրել. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ, եթե նավթի գինը շարունակի անկում ապրել, եթե Ուկրաինայի պատճառով կիրառված պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն և եթե որևէ այլ դրական արտաքին իրադարձություններ տեղի չունենան, նման հարցադրմամբ է հանդես գալիս Bloomberg-ը:

«Պուտինը հայտարարում է, որ ՌԴ տնտեսությունը կվերակառուցվի` դուրս մղելով ներմուծումն ու մեծացնելով ներքին արտադրությունը: Սակայն ռուբլին կարող է ավելի շուտ «մահանալ», մինչ դա տեղի կունենա»,- գրում է հրատարակչությունը:

Այժմ հասկանալի է, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է ռուբլին պահեն դրա ներկայիս մակարդակի վրա (1 դոլարը 55 ռուբլի), որպեսզի նվազագույնի հասցնեն զանգվածային ցույցերի վտանգը:

«Սև երեքշաբթին», երբ մեկ դոլարը դարձավ 80 ռուբլի, Ռուսաստանին չափազանց վտանգավոր կերպով մոտեցրեց անդունդի եզրին: Մարդիկ իրենց նետեցին խանութներ` գնելով էլեկտրոնիկա ու այն ամենը, ինչ դեռևս կարելի էր գնել նախկին գներով: Նրանք դատարկեցին արտարժույթի փոխանակման կետերում դոլարի ու եվրոյի պահուստները և սոցկայքերում այնպիսի բուռն կերպով արտահայտեցին իրենց դժգոհությունները, որ ռուբլու նոր անկումը կարող է բարձրացնել քաղաքական լարվածության մակարդակը:




Լրահոս