«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քննարկմանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ կուսակցության ներսում այս հարցը դեռևս չի քննարկվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք միշտ կողմ ենք եղել քննարկումներ անցկացնելուն, կարծում եմ՝ մենք կմասնակցենք հունվարի 20-ի քննարկմանը»:
Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծեց,, որ դա չի փոխի երեք խորհրդարանական ուժերի համագործակցության ձևաչափը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը հունվարի 20-ին քննարկման է հրավիրել քաղաքական ուժերին: