Ռուսաստանից ռուբլով դրամական փոխանցումների ծավալները 6 ամսվա ընթացքում առաջին անգամ անկում են ապրել եկամուտների նվազման պատճառով:
Ռուբլով արտասահման փոխանցումների ծավալներն 2014-ի նոյեմբեր ամսին, 2013թ. նոյեմբեր ամսի համեմատ, նվազել են 4%` հասնելով 6.8 միլիարդ ռուբլու: Այս մասին վկայում են տարբեր հաշվետվությունների տվյալները, որոնք բանկերը հանձնում են Կենտրոնական բանկին:
Խոսքը հիմնականում աշխատանքային ներգաղթյալների մասին է, քանի որ հենց նրանք են Ռուսաստանից իրենց հայրենիք ռուբլի փոխանցում: Հեռավոր արտերկիր ռուբլով փոխանցումներ գրեթե չեն կատարվել: Աշխատանքային ներգաղթյալների դրամական փոխանցումների ծավալների անկումն առաջին անգամ գրանցվել է 2013-ի մայիս ամսին, այդ ժամանակ ցուցանիշն անկում ապրեց 5 %-ով:
Գործարար աշխարհի ներկայացուցիչներն ու ներգաղթյալների միությունների առաջնորդները փաստում են, որ ներգաղթյալների շարքում աճել է գործազրկությունն ու կանխատեսում են Ռուսաստանից ներգաղթյալների արտահոսք: