Հրանտ Դինքի գործով հարցաքննվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ֆարուկ Սարին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով որպես կասկածյալ ցուցմունք է տվել: Այս մասին գրում է թուրքական «Հուրիյեթը»:

Դատախազը Սարիի համար կալանք է պահանջել դիտավորյալ սպանության գործում իր անփութության պատճառով ունեցած դերակատարության համար: Սակայն, այնուամենայնիվ, Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել Սարիին հարցաքննել առանց ձերբակալության:

Դատախազ Գյոկալփ Կոկչուն հարցաքննել է Սարիին դեկտեմբերի 24-ին որպես ընթացող դատավարությունում մեղադրյալ:

Հարցաքննության ժամանակ Սարին հայտարարել է, որ տեղյակ չի եղել Հրանտ դինքի սպանության մասին, այդ իսկ պատճառով էլ այն չի կանխել: Չնայած դատախազի ձերբակալման պահանջին՝ դատարանը պայմանական կալանավորման որոշում է ընդունել:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ.․ հունվարի 19-ին:

Վերջերս Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել դատական գործ հարուցել 9 չինովնիկների նկատմամբ, ովքեր Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել:




Լրահոս