Նազարբաևը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի եղբայրասպան պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է անում դասեր քաղել Ուկրաինայի իրավիճակից:

«Ես ոչ դյուրին աշխատանքային այց կատարեցի Ուկրաինա: Այնտեղ խնդիրների հիմքն այն է, որ հասարակությունում չկա կայունություն և հանաձայնություն: Այդ պատճառով տնտեսությունը չի աշխատում», – նշել է Նազարբաևը:

Նրա խոսքով՝ իր հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խոստովանել է, որ չի պատկերացնում, թե ինչ միջոցներ են հարկավոր՝ Լուգանսկը կամ Դոնբասը վերականգնելու համար:

«Երկրում ամեն բան ջարդված է, 10 տարի ընթացած քաղաքական մարտերը վերաճել են զինված հակամարտության: Մի՞թե կարծում եք, որ սովորական մարդը դուրս է եկել տնից և գնացել կռվելու: Դա քաղաքական գործիչներն են նրանց ուղղում եղբայրասպանության: Եվ նման քաղաքական գործիչներին պետք է ժամանակին կանգնեցնել», – ընդգծել է երկրի ղեկավարը:

Նա նշել է, որ ճգնաժամի ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ, որից կեսը՝ ծերեր, կանայք ու երեխաներ են:

«Ես կոչ եմ անում բոլոր պետությունների ղեկավարներին՝ դադարեցնել գինարբուքը և վերականգնել նորմալ կյանքը Ուկրաինայում», – հայտարարել է Նազարբաևը:




Լրահոս