Շուտով Բաքվի բոլոր նավթային ուղիները կհայտնվեն Ռուսաստանի վերահսկողության տակ: Այս մասին oilru.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին տնտեսական խորհրդական, իսկ հետագայում՝ նրա ըննդիմախոս Անդրեյ Իլլարիոնովը:
«Ներկայումս բարձր տեմպերով կառուցվում է Ավարոկախեթինյան ճանապարհը: Լեռնանցքների հատվածները պատրաստ լինելուն պես՝ այն կդառնա դեպի Վրաստան ռազմական տեխնիկա փոխադրելու հիմնական ճանապարհը, որի արևելյան մասը, փաստորեն, կբռնազատվի դեպի Հայաստան տանող ճանապարհ ունենալու համար: Մեզ անհրաժեշտ է Հայաստան տանող միջանցք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի միջոցով ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա: Բաքվի բոլոր նավթային ուղիները կհայտնվեն Ռուսաստանի վերահսկողության տակ», – ասել է Իլլարիոնովը: