ՄԵՐԿԱՑԻ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի սահմանամերձ գերմանական Զյուդերլյուգում քաղաքի նորաբաց Priss սուպերմարկետ 100 մերկ մարդ է այցելել: Մերկ երիտասարդներն այդ կերպ գովազդել են սուպերմարկետը եւ ստացել մինչեւ 270 եվրո գումարի չափով անվճար մթերք գնելու հնարավորություն: Ակցիային մասնակցելու ցանկություն էր հայտնել շուրջ 250 մարդ, սակայն անվճար մթերք բաժին է հասել միայն առաջին հարյուրին: Ի դեպ, ակցիայի մերկ մասնակիցները հիմնականում Դանիայից եկած երիտասարդներ են եղել:




Լրահոս