Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց տարին և հայտարարեց, որ իրականացրել է 2014թ. համար նախանշված բոլոր 16 ծրագրերը և դրանցից որևէ մեկը չի ձախողել:
Հրանուշ Հակոբյանը նախարարության ձեռքբերումներից համարեց «Սփյուռք» ամառային դպրոցը, ուր ամեն տարի ուսումնական ծրագրեր են ավելացվում: Նախարարի խոսքով՝ այս դպրոցի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հայոց լեզվի՝ արևմտահայերենի և արևելահայերենի արագացված ուսուցում է տեղի կազմակերպվում, ուր նույնիսկ մեծերն են սովորում:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև «Արի տուն» ծրագրին՝ ընդգծելով, որ հենց այս ծրագրի միջոցով են սփյուռքում ապրող հայ երիտասարդները ճանաչում հայրենիքը:
«Նույնիսկ ամուսնություններ են գրանցվել ծրագրի շրջանակում, տարբեր երիտասարդներ արդեն սովորում են մեր բուհերում:
«Արի տուն» ծրագրի արդյունքներն իրոք շատ լավն են»,- նշեց նախարարը: