Ինչու չի գործարկվում «Նոր Հալեպ» թաղամասը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսեց նաև «Նոր Հակեպ» թաղամասի գործարկման մասին:

«Մոտ 600 հալեպցի դիմում է գրել, որ տարածք տրամադրենք իրենց: Հիմա մենք տրամադրել ենք այդ տարածքը, ի՞նչ չտրամադրեինք, որ հետո ասեիք, թե պետությունը 600 հոգու թողեց փողոցում:

Առաջին տարին իրենք շատ ոգևորված էին, բայց տարին տարվա վրա վախեցան ծախսերի պատճառով, և իրենց փոքրիկ խնայողությունները չկարողացան դնել շենքի կառուցման վրա»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու պետությունն իր միջոցներով չկառուցեց թաղամասը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ նախարարության բյուջեն 600 մլն դրամ է կազմում, և այդ գումարով չէին կարող այդքան բնակարան կառուցել:




Լրահոս