
Իրանի զինված ուժերը «Մուհամմեդ` Ալլահի սուրհանդակը» անվամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում են Իրանի ԶՈւ բոլոր զորամիավորումները. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Զորավարժությունների նպատակն է զորքերի ղեկավարման ու բանակի, ավիացիայի ու նավատորմի միջև փոխհամագործակցության հմտությունների մշակումը»,- հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստան:
Մանևրների ցամաքային տարածքի մակերեսը կազմում է 43 հազար քմ, իսկ ծովում այն ընթանում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում ու Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:
Կարևոր դերակատարություն է տրվում ռազմական ավիացիային, որը կապահովի զորավարժությունների մեջ ներգրավված զորքերի պաշտպանությունը օդից: