Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում հրաձգության պատճառով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի գործարար կենտրոնի մոտ գտնվող շուրջօրյա խանութում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նոյեմբերին Սենթ-Լուիսի դատարանն արդարացրել էր սպիտակամորթ ոստիկանին, ով այս տարվա ամռանը սպանել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին:
Երեքշաբթի՝ ուշ երեկոյան, Սենթ-Լուիսում ոստիկանը գնդակահարել էր ևս մեկ 18-ամյա աֆրոամերիկացու՝ Անտոնիո Մարտինային: Ոստիկանությունը հայտարարել էր, որ միջադեպի ժամանակ ոստիկանը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում այն բանից հետո, երբ աֆրոամերիկացին իրավապահի ուղղթյամբ զենք է պարզել: