Չարաշահումների պատասխանատուն խաբում է հանրությանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով հանդիսանում է Հայաստանում ապրանքների գների կարգավորման միակ պատասխանատուն, ամեն հարմար առիթով հայտարարում է, որ շուկայում բենզինի սակագինը դոլարի կարգավորումից հետո նվազել է:

Արտակ Շաբոյանը, մեղմ ասած, ստում է. դրա մասին է վկայում նաև ՀՀ վարչապետին ամեն օր ներկայացվող տեղեկանքը, որում նշված է, որ դեկտեմբերի 16-ին ռեգուլյար տեսակի բենզինը 460 դրամ է եղել, իսկ հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, դարձել է 470 դրամ: Այդ գինն է եղել նաև մյուս օրերին և այսօր:

Այն, որ նոյեմբերի կեսերին ռեգուլյար տեսակի բենզինը եղել է 440 դրամ, ճիշտ է, սակայն մեկ ամսվա ընթացքում 30 դրամ գնաճ է եղել, իսկ Արտակ Շաբոյանը դեռ շարունակում է հայտարարել, թե բենզինի շուկայում ամեն ինչ կայուն է:

benzin

Լուսանկարները, որոնք Armlur.am-ը կատարել է քաղաքի տարբեր մասերում, արվել են ՏՄՊՊՀ նախագահի ամպագորգոռ հայտարարություններից հետո: Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են վերևում գրվածը՝ Ա. Շաբոյանը փորձում է քաղաքացիների աչքին թոզ փչել՝ խեղաթյուրելով եղելությունը:

benzin

benzin2

benzin3

benzin4

benzin5




Լրահոս