
Թվում է, թե ինչ վատ բան կա նրանում, որ մարդիկ նկարազարդում են իրենց մարմինները որակյալ ու օրիգինալ պատկերներով: Եվ ահա, երբ որոշումն արդեն կայացրել ես ու գտել քեզ համապատասխան վարպետի, բեմահարթակ են դուրս գալիս մայրիկը/հայրիկը/տատիկը/պապիկը կամ էլի ինչ-որ մեկը, ով քեզ պարտադիր կհարցնի.
«Իսկ մտածե՞լ ես, թե ինչ տեսք կունենան քո դաջվածքները ծեր հասակում»:
Իսկ տեսնելու համար, թե ինչ տեսք ունեն դաջվածքներով արդեն ալեհեր մարդիկ, առաջարկում ենք դիտել այս ֆոտոշարքը: