Վրացի նախարարն արգելել է կարճ շրջազգեստները և դեկոլտեները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պատիժների իրականացման նախարարության աշխատակիցներին արգելել են աշխատանքի ներկայանալ խորը դեկոլտեով կամ թափանցիկ զգեստներով, կարճ շրջազգեստներով և պատռված տաբատներով: Նման հրաման է արձակել գերատեսչության ղեկավար Գեորգի Մգեբրիաշվիլին:

«Ծառայողին արգելվում է աշխատանքի ներկայանալ պատռված կամ բաց գույնի տաբատներով, չափազանց կարճ շրջազգեստներով կամ զգեստներով, խորը դեկոլտեով, թափանցիկ վերնաշապիկներով, բաց գույնի սպորտային կոշիկներով, ինչպես նաև նեղ ուսակապերով շապիկներով», – մեջբերում է փաստաթուղթը Новости-Грузия-ն:




Լրահոս