Թուրքիան թույլ չի տա Հայաստանին ներկայացնել 1915 թվականի դեպքերն իբրև ցեղասպանություն: Այդ մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլին:
Թուրքիան հետևում է Հայաստանի գործողություններին այդ ուղղությամբ, նշել է նախարարը:
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2014-ին Հայաստանն ու հայկական լոբբին այդ ոլորտում հատկապես մեծ ակտիվություն են դրսևորել:
«Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դա անպատասխան կթողնի», – հայտարարել է Չավուշօղլին:
Նախարարը նշել է, որ Անկարան պատրաստվում է 1915թ. իրադարձությունների հետաքննության համար հանձնաժողով ստեղծել: