Թենիսիստներ Նովակ Ջոկավիչը և Մարիա Շարապովան ճանաչվել են տարվա լավագույն մարզիկներ: Վարկանիշը կազմել է ԱՄՆ-ի սպորտային ակադեմիան:
Տղամարդկանց ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել վազորդ Դենիս Կիմետոն: Իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդն է:
Մարիա Շարապովան քվեարկության արդյունքում առաջ է անցել եթովպացի արագավազորդ Գենզեդ Դիբաբից և ամերիկացի լողորդ Կեթի Լեդեկիից: