Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեկտեմբերի 25-ն առանձնահատուկ օր է համարում իր համար:
«Այս օրն առանձնահատուկ է ինձ համար: Աստված ինձ պարգևել է Ամանորի լավագույն նվերները: Ծննդյան կապակցությամբ շնորհավորում եմ հրաշք կնոջս և արքայազնիս՝ Արմանին: Ձեզ ցանկանում եմ երջանկություն և առողջություն: Աշխարհում չկան խոսքեր, որոնցով կկարողանամ նկարագրել սերս:
Ամեն առավոտ աղոթում և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ ինձ որդի պարգևելու համար: Չեմ կարող պատկերացնել ավելի լավ ընտանիք: Շնորհակալություն Աստծուն նման Սուրբ ծնունդի համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը: