ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նպաստառու ենք եղել, բայց «Մեգա» լոտոյով 11 մլն դրամ շահելու պատճառով մեր նպաստը դադարեցրել են: Այդ շահած գումարը այս երկու տարվա մեջ, բնականաբար, սպառվել է, բայց մեր նպաստը դեռ չեն վերականգնում, եւ դա այն դեպքում, երբ հինգ անչափահաս երեխա կա ընտանիքում: Խնդրում եմ բացատրել, թե ինչու հիմա մեզ նորից նպաստ չի հասնում:

Սուսաննա Նավասարդյան, 67 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը` նախորդ համարում) Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի»՝ ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի են առնվում մի շարք բնութագրիչներ, այդ թվում` ընտանիքի եկամուտը, ընտանիքի uոցիալ-տնտեuական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպեu նաեւ համապատաuխան uոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման, ինչպես նաեւ անապահովության միավորի վերականգնման խնդրով դիմումատուին խորհուրդ է տրվում դիմել սոցիալական ծառայությունների Արմավիրի տարածքային գործակալություն:
Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ. 1864-Ն որոշման համար 1 հավելվածով հաստատված «Ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի» 21-րդ կետի՝ գործակալության տվյալ տարածքը սպասարկող աշխատողն ընտանիքի դիմելուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով:
Հաշվառվելուց եւ միավորի վերականգնումից հետո ձեռք բերած միավորով կորոշվի Ս. Նավասարդյանի ընտանիքի` ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքը: Հաշվառվելու կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկի մասին կարող են տեղեկանալ տարածքային գործակալությունից:

Սոցիալական աջակցության վարչության
պետ
Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տպավորությունն այնպիսին է, որ մեր ընթերցողին կատարելապես մոլորեցրել են: Ուստիեւ նրան խորհուրդ ենք տալիս մեր թերթի այս եւ նախորդ համարով ներկայանալ խնդիրը կարգավորելու կոչված կառույցի գրասենյակ՝ հրապարակված  ծավալուն պարզաբանումը մատնանշելով` իր իրավունքները մինչեւ վերջ պաշտպանելու նպատակով:




Լրահոս