Ֆրանսիական L’Equipe պարբերականը ներկայացնել է տարվա լավագույն մարզիկների իր վարկածը:
Պարբերականի տվյալների համաձայն՝ 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել ֆրանսիացի ատլետ Ռենո Լավինյեն: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել և երկրորդ տեղն է զբաղեցրել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը: Իսկ լավագույնների եռյակը եզրափակում է բիաթլոնով զբաղվող Ուլի Էյնար Բյորնդալենը: