Սիրիայի անվտանգության ծառայությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի գիշերը վնասազերծել է գրոհայիններին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Դամասկոսի կենտրոնում: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Փոխհրաձգությունների ձայները լսվել են սիրիական մայրաքաղաքի մի շարք հատվածներում: Ահաբեկիչների հետ մարտի ժամանակ բանակային հատուկ ստորաբաժանումներն արգելափակել են Ֆեյխի ավտոմայրուղին: Ականատեսների տեղեկություններով, անվտանգության ուժեղացված միջոցներ են ձառնարկվել մայրաքաղաք մտնող բոլոր ավտոճանապարհներին:




Լրահոս