Էրդողանին վիրավորելու համար 16-ամյա աշակերտին 4 տարվա ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական Անատոլիայի Կոնիա նահանգում ձերբակալվել է 16-ամյա մի աշակերտ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:

Աշակերտը, ում անունը չի հայտնվում, եղել է համացանցային «Ժողովրդական ավագ դպրոց» խմբի անդամ: Վերջինս, դեկտեմբերի 23-ին այցելելով լեյտենանտ Մուստաֆա Ֆեհմի Կուբիլայի հիշատակին նվիրված հանդիպմանը, ով սպանվել էր իշխանամետ ուժերի կողմից 1930 թ. ելույթով է հանդես եկել: 16-ամյա աշակերտը խմբի անունից հայտարարություն է արել, որի ժամանակ անդրադարձել է երկրում կոռուպցիոն հետաքննությանը:

Ոստիկանությունը աշակերտին ձերբակալել է դպրոցում դեկտեմբերի 24-ին ու նրան բերման ենթարկել:

Կոնիայի Առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել աշակերտին նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Աշակերտին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի Էրդողանին վիրավորելու մեջ:




Լրահոս