Ինչու է նվազել հացի արտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից վերջերս հրապարակված տվյալներով՝ այս տարի ավելի քիչ քանակությամբ հաց է Հայաստանում արտադրվել, քան նախորդ տարի: Այսպիսով, այս տարի Հայաստանում արտադրվել է 242 հազար 700 տոննա հաց, իսկ նախորդ տարում՝ 246 հազար 200 տոննա: Ստացվում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ հացի արտադրությունը 1.4 տոկոսով նվազել է:

Ըստ երեւույթին սա կապված է արտագաղթի շարունակ աճող տեմպերի հետ: Իսկ ահա մակարոնեղենի արտադրությունը, հակառակը՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 17.1 տոկոսով աճել է: Հայաստանում այս տարի արտադրվել է 3 մլն 814 հազար 100 տոննա մակարոն, իսկ նախորդ տարի՝ 3 մլն 256 հազար 700 տոննա:

Նկատենք, որ մակարոնեղենի գնաճը կապված է մսամթերքի բարձր գների հետ, որն էլ քաղաքացիներին ոչ միշտ է հաջողվում գնել:




Լրահոս