Բարդ տարի էր, սակայն հեշտ տարի չենք էլ հիշում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետի հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ հայտարարել է այն մասին, որ տարին բարդ է եղել, սակայն կառավարությունը արժանապատիվ կերպով հաղթահարել է բոլոր դժվարությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Բրադ տարի էր, սակայն, ինչպես մենք արդեն սովորել ենք ասել, հեշտ տարիներ արդեն էլ չենք հիշում: Սակայն ընդհանուր առմամբ, կառավարությունը անկասկած արժանապատիվ կերպով հաղթահարել է այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացել են տնտեսության ու ընդհանուր առմամբ մեր երկրի առջև»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է միացնել տնտեսությունում ձեռքով կառավարման ռեժիմը: Պուտինի խոսքերով` սրանում «ոչ մի ամոթալի» բան չկա:

Հավելենք, որ ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը խոսում էր այն մասին, որ գալիք 2015-ը ևս «ծայրահեղ բարդ» կլինի:




Լրահոս