Քաշքշուկ` Վրաստանի խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արտահերթ նստաշրջանի առաջին նիստն ուղեկցվել է լեզվակռվով, որը վերաճել է քաշքշուկի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների միջև:

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև կրքերը բորբոքվել էին դեռևս նախօրեին: Խորհրդարանի փոխխոսնակ, Ազգային շարժման ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեն մեղադրել է «Վրացական երազանք»-ին Վրաստանի սահմանադրությունը խախտելու մեջ: Խոհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սագանելիձեն անվանել է Ազգային շարժման ներկայացուցիչներին «լկտիացածներ», ինչից հետո էլ սկսվել են փոխադարձ վիրավորանքները:

Հակամարտությունը շարունակվել է խորհրդարանի պլենար նիստի ժամանակ, որի ընթացքում ծագած փոխադարձ վիրավորանքների արդյունքում քաշքշուկ է սկսվել:




Լրահոս