Երբ տապալեմ Դևիդ Հեյին, կանցնեմ Կլիչկոյին. Տարվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի վետերան Անտոնիո Տարվերին (31-6, 22 КО) չեն լքում գերծանրքաշային կարգում չեմպիոնության հասնելու հույսերը:

Գերծանրքաշային կարգ տեղափոխվելուց հետո 46-ամյա ամերիկացին 2 հաղթանակ է տոնել` մեկում պարտության մատնելով Ջոնատան Բենքսին:

Տերվերն ուղիներ չի փնտրում ամենաուժեղ մարզիկի` Կլիչկոյի հետ մենամարտելու համար. այժմ նա ցանկանում է հասնել բրիտանացի Դեվիդ Հեյի հետ մենամարտին, ով արդեն 2 տարի ռինգ դուրս չի եկել վնասվածքների պատճառով:

«Հաջողության հասնելու համար լուրջ փորձություններ պետք չեն: Ես պատրաստ եմ հանդիպել Դևիդ Հեյին: Նա երբեք չի մենամարտել ԱՄՆ-ում, երբեք չի մենամարտել լեգենդի հետ: Ուստի` եկե՛ք անենք դա»,-ասել է Տերվերը:

«Ես նրա հետ ցանկանում եմ մարտ անցկացնել ևս մեկ պատճառով. նրան հաղթելուց հետո ինձ չեն կարողանա մերժել գերծանրքաշայինի «արքա»-ի` Կլիչկոյի հետ մենամարտի հարցում:  Երբ տապալեմ Հեյին, դիվիզիոնում ինձ առավել հարմար մրցակից չի գտնվի»,-նշել է նա:




Լրահոս