Այսօր «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ՀՀ մշակույթի, հասարակական, լրագրության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց վերոնշյալ ոլորտների մի քանի գործիչների:
«Կենտրոն» վարչական շրջանի հետ համագործակցության և իրականացված աշխատանքների լուսաբանման համար պարգևատրվեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Մշակույթի ոլորտում ծավալած նշանակալի գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանը, Մարտին Վարդազարյանը, լրագրության ասպարեզում ունեցած ավանդի համար՝ Աստղիկ Գևորգյանը, Կարեն Քոչարյանը և այլք: Շախմատի բնագավառում ծավալած գործունության համար պարգևատրվեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Մանրամասները՝Armlur.am-ի տեսանյութում