
Բրիտանցի գիտնականների հետազոտությունները պազրել են, որ ծխող հայրերը իրենց երեխաներին փոխանցում են վնասված ԴՆԹ՝ բարձրացնելով քաղցկեղի վտանգը: Համաձայն հետազոտության` որպեսզի բեղմնավորող սերմնաբջիջը զարգանա, հարկավոր է 3 ամիս, այդ պատճառով հայրերը պետք է հրաժարվեն ծխախոտից բեղնավորումից 12 շաբաթ առաջ: “Փոխանցվող գենետիկ փոփոխությունները կարող են վնասել երեխայի առողջությունը եւ նպաստել քաղցկեղի զարգացմանը”,- նշել է Բրեդֆորդ համալսարանի հետազոտողներից մեկը: