
Շրի Լանկայում բռնկված Դենգե տենդի դեմ պայքարելու համար երկրի իշխանությունները ստիպված են եղել բանակի օգնությանը դիմել ,- հաղորդում է France 24-ը: Զինվորները կներգրավվեն հիվանդությունը տարածող միջատների դեմ պայքարի համար ինսեկտիցիդ ցողելու գործընթացում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2012 թ. հիվանդության հետեւանքով մահացել է 75 մարդ: Գրանցված հիվանդների ընդհանուր թիվը 5 ամսում հասել է 15 հազարի, դա 4500-ով ավելի է, քան անցյալ տարի: