Որոնք են Հովիկ Աբրահամյանի կառավարության բացթողումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նոր է ձևավորվել և այն գործում է ընդունված ծրագրի համաձայն: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով վերջերս ձևավորված Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունը հավատում է կառավարությանը և հայտարարեց, որ վերջինս էլ կարողացել է շատ հարցերին դրական լուծում տալ: Անդրադառնալով կառավարության բացթողումներին և թերացումներին՝ Շարմազանովն ասաց.

«Բացթողումները բոլորինս են: Այն, որ Հայաստանում դեռևս կան աղքատներ, գործազուրկներ, արտագաղթի միտումներ, բայց դրա համար պետք է ոչ թե գեղեցիկ խոսել, այլ ծրագրեր ներկայացնել, որը մեր ընդդիմադիր գործիչներից շատերը չարեցին: Բացառություններ կային, ես կարող եմ անուններ նշել՝ Միքայել Մելքումյան, Արծվիկ Մինասյան, Հրանտ Բագրատյան, այլ կառուցողական առաջարկ ես մյուսներից չլսեցի», – ընդգծեց Շարմազանովը:

Որևէ առանձին բացթողում Ազգային ժողովի փոխնախագահը չմատնանշեց, իսկ դրական ձեռքբերում համարեց Կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ բանակցությունների միջոցով ձեռքբերված վերջնական արդյունքը:




Լրահոս