Այսօր՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի 68 տանը ինքնասպան են եղել հայր ու որդի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված սեփական տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից (շվելեռ) մետաղյա ճոպանով (տռոս) կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը: Քննչական մարմինը հոր որովայնի մոտ հայտնաբերել է նամակ, որն առգրավվել է քննիչի կողմից: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ հայր ու որդի արհեստավորներ են: Շամշյանը հայտնում է նաև, որ իրենց կախվելու վայրից կես մետր այն կողմ դրված էր երկու խաչ, որի մոտ տեղադրված էր մանուկ Հիսուսի այն նկարը, որում սուրբ Մարիամ Աստվածածինը ու Հովսեփը բարուրում են նրան: