Թող քյանդրբազություն չանեն. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բազմաթիվ թերություններ կան, սակայն ՀՀԿ-ից ավելի լավ չկա այլ քաղաքական ուժ, որ կարողանա բարեփոխումներ իրականացնել։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից  հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Իհարկե, թերություններ, խնդիրներ կան. պետք է ավելի շատ մարզեր գնալ, պետք է կիսվել ժողովրդի հետ, չփախչել, ճիշտն ասել։ Մի բան հաստատ է՝ ՀՀԿ-ից ավելի լավ չկա այլ քաղաքական ուժ, որը կկարողանա բարեփոխումներ իրականացնել։ Դժվար է լինել իշխանություն, քանի որ պատասխանատվությունը մեծ է։ Մի օրինակ բերեմ. երբ դոլարի փոխարժեքը նվազեց, գնաճն իջավ, որոշ քաղաքական ուժեր սկսեցին իրենց կայքերի միջոցով տեղեկություններ տարածել, թե իրենց շնորհքն է այս ամենը։ Թող քյանդրբազություն չանեն»,- ասաց Շարմազանովը։

Թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը, ՀՀԿ մամուլի խոսնակը չհայտնեց՝ միայն հայտարարելով, որ բոլորը շատ լավ գիտեն այդ մասին:




Լրահոս